Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առնո Բաբաջանյան․ «Օմսկում կերած խաշին խաշ չի հասնի»

Culture

Միշտ այսպես էր դիմում ինձ Առնո Բաբաջանյանը մեր հանդիպումների ժամանակ։ Այդ նախադասությունը կարծես դարձել էր մեծ շփման գաղտնաբառը։

  ... Հիրավի, հիանալի խաշ էր:

 1978 թ․ մեծ շուքով նշվեց Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակը։ Հայ արվեստի, գիտության ու գրականության գործիչների մի քանի խմբեր հյուրնկալվեցին Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում։ Խմբերից մեկն էլ մեկնեց Օմսկ, ապա՝ Ուլյանովսկ։ Այդ խմբի ճամփորդությունը լուսաբանելու էի ես՝ «Արմենպրեսի» հատուկ թղթակիցս։ Արվեստի աշխատողների խմբից բաց, կային նաև պաշտոնական պատվիրակություններ։ Մեր խմբի նման պատվիրակությունը գլխավորում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին  տեղակալ Հովհան նես Բաղդասարյանը, որին Ուլյանովսկում փոխարինեց Ռոբերտ Արզումանյանը։ Արվեստագետների մեր խմբում էին Առնո Բաբաջանյանը, Գեորգի Մինասյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլի մի քանի մենակատարներ, Հայաստանի կամերային և հեռուստապետկոմի էստրադային նվագախմբերը, մի քանի նկարիչներ և․․․ Էլ չեմ հիշում։

  Օմսկի նկարիչները մի այնպիսի հոգատարություն ու հյուրասիրություն էին հանդես բերում մեր նկատմամբ, որի համեմատությամբ անգամ խամրում էր մեր՝ հայերիս, ավանդական հյուրասիրությունը։

  Մի անգամ, առավոտյան ժամը 4-ին մոտ, ես և «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի վարիչ Սուրեն Խոսրոևը վերադառնում էինք նման միջոցառումից։ Հասկանալի է, որ մի քիչ գինովցած էինք, հատկապես Սուրեն Արամիչը, ով դժվարանում էր գտնել դռան բանալու անցքը։ Այդ պահին մեզ մոտեցավ մի տղամարդ և սկսեց բացել իմ համարի կողքի սենյակի դուռը։ Հայ էր․․․

- Մենք, որ այս ուշ ժամին ենք վերադառնում հասկանալի է, իսկ դու ու՞ր էիր, մարդ Աստծո։

- Խաշ էի եփում,- անտարբեր ասաց անծանոթը։

 Սուրիկը խաշի անունը լսեց և ․․․ անմիջապես սթափվեց։

- Իսկ կարելի՞ է այդ խաշը ճաշակել,- հարցրեց նա։

- Իհարկե, հենց ձեզ համար էլ պատրաստել ենք։

   Պարզվեց, որ այդ մարդըԿիրովականի «Կարս» ռեստորանի շեֆ- խոհարարն է։ Մենք նոր իմացանք, որ «Հայկական դեսանտի» կազմում կային նաև մի խումբ խոհարարներ, ովքեր տեղացիներին ծանոթացնելու էին հայկական խոհանոցին։

- Գնացեք այսինչ ռեստորան և ճաշակեցեք մեր ավանդական խաշը,- ասաց կիրովականցի խոհարարը,- ես ում հարկն է կնախազգուշացնեմ։ Իսկ հիմա թողեք գնամ մի քիչ քնեմ։

   Ես և Խոսրոևը «հավաքեցինք» մեր խաշընկերների թիմը։ Սուրիկը զանգ տվեց կամերայինի թավջութակահար Բենիկին, ես հեռաձայնեցի Առնո Բաբաջանյանին։

 - Առնո Հարությունովիչ, խաշ կուտե՞ս,- հարցրի քնաթաթախ Բաբաջանյանին։

  - Այ տղա, էս ուշ ու մութ ժամին, էն էլ Օմսկում, խաշ որտեղի՞ց։

 - Առնո Հարությունովիչ, խաշը այս ուշ, ավելի ստույգ, առտվան այս ժամին են ուտում։ Ասա, ուզում ես, թե՞․․․

   Իհարկե, ուզեց։ Հետո ես արթնացրի Հովհաննես Բաղդասարյանին, նա էլ զարմացավ, բայց ինքն էլ ուզեց։

  -Իսկ Ռեմա Սվետլովային կարելի՞ է կանչել, նա խաշ շատ է սիրում,- հարցրեց մեր պատվիրակության ղեկավարը։

  - Հովհաննես Մինայիչ, Առնոն էլ է լինելու։ Երևի Ռեմա Խրիստաֆորովնան իրեն մի քիչ վատ զգա, Առնոյին գիտեք․․․

   Հովհաննես Բաղդասարյանին, որպես հայաստանյան կառավարական պատվիրակության ղեկավարի, դժվար չէր մարզկոմի գարաժի հերթապահից երկու մեքենա խնդրել։

   Մեր խաշասեր խումբն ուղիղ ժամը յոթին ռեստորանում էր։ Մեզ արդեն սպասում էին կիրովականցի երկու խոհարարներ, ում քնից հանել էր նրանց շեֆը։

   «Խաշակերության» մանրամասները բաց եմ թողնում։ Դրանք ոչնչով չէին տարբերվում մեր ավանդական նման արարողություններից։ Ոչնչով, եթե հաշվի չառնենք, որ սեղանապետը Առնո Բաբաջանյանն էր՝ իր հումորախառն կենացներով, անեկդոտներով, որոնք երբեմն- երբեմն, ասենք ինչ երբեմն՝ ամբողջ ընթացքում ընդմիջարկվում էին․․․ դե Առնոյին գիտեք։

   Կիրովականցի խոհարարներն առաջարկեցին ավանդույթը չխախտել և խաշը շարունակել խորովածով, բայց մենք, հատկապես Հովհաննես Բաղդասարյանը, ով առավոտյան մարզկոմում գործ ուներ, «մեծահոգաբար» հրաժարվեցինք։ Մինչ մենք «չեմուչում» էինք անում, ռեստորան եկավ մեր գիշերային ծանոթ շեֆ- խոհարարը։ Տեսնելով Առնո Բաբաջանյանին՝ նա մոտեցավ մեր սեղանին և արդեն պաշտոնապես հրավիրեց երեկոյան գալ Օմսկում գործող «Կարս» ռեստորան և համտեսել Լոռվա աշխարհի մեր ազգային ճաշատեսակները։

   Հա, Սվետլովայի համար էլ խաշ տարանք․․․ Ահա այսքանը Առնո Բաբաջանյանի հետ իմ խաշ ուտելու մասին։

                                                                                                                      Լևոն Ազրոյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025