Թուրքական Մարդինում հարձակման հետևանքով ինը ոստիկան է վիրավորվել
International newsԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում ոստիկանական ծառայության մեքենայի վրա անհայտ անձինք հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել է 9 ոստիկան և մեկ քաղաքացի: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: