Քեմերոնը մտադիր է Լիտվինենկոյի գործը քննարկել Պուտինի հետ. Daily Mail
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն առաջ ին իսկ հնարավորության դեպքում մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով դատաքննության արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմեմպրեսը, հայտնել է Մ եծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը:
Քեմերոնը այդ հարցը կարծարծի Պուտինի հետ «առաջին իսկ հնարավորության դեպքում»,- նախարարի խոսքը մեջբերել է Daily Mail թերթը:
Լիտվինենկոյի մահվան գործով բաց հետաքննության նախագահ Ռոբերտ Օուենը հունվարի 21-ին ներկայացրել է զեկույց, որում ԱԴԾ-ի նախկին աշխատակցի մահվան համար պատասխանատվությունը դրել է ռուսական պետության վրա:
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը որակել են ֆարս, զեկույցը՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, իսկ բրիտանական հետաքննության գործընթացը՝ ոչ թափանցիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: