Սեուլն առաջարկել Է Փենյանին բացառել վեցակողմ բանակցություններից
International newsՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն առաջարկել Է հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջը բանակցություններն անցկացնել հնգակողմ ձեւաչափով՝ մասնակիցների կազմից բացառելով ԿԺԴՀ-ին, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով CTV News-ին:
«Անցյալում վեց երկրների մասնակցությամբ բանակցություններն օգտակար լծակ Էին երկխոսության միջոցով Հյուսիսային Կոռրեայի միջուկային հիմնախնդրի լուծման համար»,- հայտարարել Է պետության ղեկավարը: Մինչդեռ, Պակ Կըն Հեի խոսքով՝ «ներկայում չի կարելի չկասկածել» նման բանակցությունների «արդյունավետության հարցում»:
Վեցակողմ քննարկումներին մասնակցել են Հարավային եւ Հյուսիսային Կորեաները, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Ռուսաստանը:
Այս տարվա հունվարի սկզբին Փենյանը հայտարարել Է ջերմամիջուկային հաջող փորձարկում անցկացնելու մասին, ինչն առանձնակի մտահոգություն Է հարուցել Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում: