Հունաստանի ափերի մոտ խորտակվել Է միգրանտների փոխադրող երկու նավ, զոհվել Է ավելի քան 20 մարդ
International newsՀունաստանի ափերի մոտ, Էգեյան ծովում, խորտակվել Է միգրանտների փոխադրող երկու նավ, զոհվել Է առնվազն 21 մարդ, տասնյակ նավաբեկյալների հաջողվել Է փրկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հունվարի 22-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Ըստ նրա տվյալների, խոսքը երկու առանձին միջադեպերի մասին Է: Նավերից մեկը, որի վրա գտնվում Էր 48 մարդ, խորտակվել Է Ֆարմակոնիսի կղզու ափերի մոտ, մյուսը, որի ուղեւորների ստույգ թիվն անհայտ Է մնում, Կալոլիմնոս կղզու մերձակայքում:
Առափնյա պահպանության ուժերին հաջողվել Է փրկել 26 մարդու: Ներկայում փրկարարական գործողությունը շարունակվում Է:
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ տարեսկզբից Միջերկարական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 704 հազար միգրանտներ: Առավել մեծ թվով փախստականների ընդունել Է Հունաստանը՝ 560 հազար. Իտալիա Է ժամանել 139,5 հազար միգրանտ: Դրա հետ մեկտեղ տարեսկզբից ավելի քան 3,2 հազար մարդ զոհվել Է ծովում՝ Եվրոպա հասնելու փորձ կատարելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: