Առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանի հետ
SportՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնությունում հունվարի 22-ին կայացած տղամարդկանց չորրորդ շրջանը հաղթանակով են ավարտել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եւ վարկանիշային երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ռոջեր Ֆեդերերը:
Աշխարհի առաջին ռակետը 3 սեթում 6:1, 7:5, 7:6 հաշվով առավելության է հասել իտալացի Անդրեաս Սեպիի նկատմամբ: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:4, 3:6, 6:1, 6:4 հաշվով հաղթել է Գրիգոր Դիմիտրովին
Կանանց մրցափուլում առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ընդամենը 44 րոպեում՝ 6:1, 6:1 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանը ներկայացնող Դարիա Կասատկինային: 1/8 մրցափուլում Ուիլյամսի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանն է լինելու:
Չորրորդ մրցափուլի ուղեգրեր են ձեռք բերել նաեւ կանանց Համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Ագնեշկա Ռադվանսկայան եւ հինգերորդ ռակետ՝ ռուսաստանցի Մարիա Շարապովան: Ռադվանսկայան 6:4, 6:0 հաշվով առավելության է հասել Մոնիկա Պուիգի նկատմամբ, իսկ Շարապովան՝ 1:6, 7:6, 0:6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լորեն Դեվիսին: