Կայացել է Եվրոպայի բասկետբոլի 2016թ. փոքր երկրների առաջնությունների վիճակահանությունը
SportՄյունխենում հունվարի 22-ին կայացել է Եվրոպայի բասկետբոլի 2016թ. փոքր երկրների առաջնությունների վիճակահանությունը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Հայաստանի հավաքականը հայտնվել է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի, Ուելսի եւ Մոնակոյի հավաքականների հետ:
Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը կայանալու է հունիսի 25-ից հուլիսի 4-ը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում:
Մինչև 16 տարեկանների Հայաստանի ընտրանին հայտնվել է Բ ենթախմբում եւ կմրցի է Ալբանիայի, Անդորրայի, Ջիբրալթարի եւ Մոլդովայի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:
Մինչեւ 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հայտնվել է A ենթախմբում: Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի եւ Վրաստանի հավաքականների հետ Հայաստանի հավաքականը ուժերը կչափի հուլիսին՝ Հունաստանի Խալկիդա քաղաքում:
Ա ենթախմբում հայտնված կանանց պատանեկան հավաքականը հուլիսին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք առաջնությանը մրցելու է Անդորրայի եւ Ուելսի հետ: