Ճապոնիայում չեղյալ են հայտարարվել ավելի քան 70 չվերթներ
International newsՃապոնիային մոտեցող ցիկլոնի պատճառով երկրում չեղյալ են հայտարարվել ավելի քան 70 չվերթներ, որոնք ծրագրավորված էին իրականացնել հունվարի 23-ի երկրորդ կեսին և հունվարի 24-ին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ճապոնիայի որոշ շրջաններում ակնկալվում են ձյան տեղումներ, ձյան շերտի հաստությունը կարող է հասնել մինչև 80 սանտիմետրի: Որոշ շրջաններում քամու արագությունը կարող է հասնել մինչև 30-35 մետրի: