Դավութօղլուն ընդունել է Ջո Բայդենին
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դոլմաբահչեի իր նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպումն անցել է լրագրողների համար դռնփակ: Մասնակցում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: