Անի Ամիրաղյանը պարտություն է կրել Անթալիայի կանանց թենիսի միջազգային մրցաշարում
SportԹուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող կանանց թենիսի CORAL TRAVEL CUP WOMEN’S միջազգային մրցաշարի երրորդ մրցաշրջանում Հայաստանի թիվ 1 ռակետ, ՀՀ բազմակի չենպիոնուհի Անի Ամիրաղյանը մենախաղում պարտվել է Հուգարիան ներկայացնող Աննա Բունդերին:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի թենիսի ազգային ֆեդերացիայի մրցավարական գծով կոորդիանատոր Արսեն Մովսիսյանը, հունգարացի թենիսիստուհին առավելության է հասել 6:4, 6:2 հաշվով: Բուդերն այս մրցաշարի ֆավորիտներից մեկն է, համարվում է մրցաշարի 4-րդ վարկանիշն ունեցող թենիսիստուհին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցափուլերում Ամիրաղյանը հաղթել էր ամերիկացի Թերեսիա Լոնդոնդոնին եւ Հունգարիան ներկայացնող Ագնես Բուկտային: