Արտագնա խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Քրիսթալ Փելասին»
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ: «Սելհերս Պարկում» կայացած հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով. առաջին խաղակեսում ինքնագոլի հեղինակ դարձավ Յան Վերտոնգենը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկան Հարի Քեյնը, Դելե Ալին և Նասեր Շադլին:
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» մնաց 31 միավորով՝ 11-րդ տեղում:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 1:3
Գոլերը՝ Վերտոնգեն 30'/ինքնագոլ - Քեյն 63', Ալի 84', Շադլի 90+5'