Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայի հարցով ժնեւյան հանդիպման կազմակերպումը
International newsՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Ժնեւում նախանշված բանակցություները:
Այս մասին ասված է ռուսական ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում: Նշվում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը հաստատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի ջանքերին աջակցությունը՝ Ժնեւում Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների կազմակերպված հարցում: Լավրովն ու Քերրին նաեւ ուշադրություն են հրավիրել իրապես ներկայացուցչական ընդդիմադիր պատվիրակության ձեւավորման անհրաժեշտության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի պահանջներին համապատասխան բանակցությունների օրակարգի ապահովման հարցերի ուղղությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունները, որոնք նախանշված են 2016 թվականի հունվարին, անցկացվելու են անուղղակիորեն: