Ինտերը և Չելսին կպայքարեն Լավեսիին ձեռք բերելու համար
Sport
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էզեկել Լավեսիի հեռնալը փարիզյան թիմից հասունանում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» առաջատար է արգենտինացու հավանական տեղափոխությունն իրագոծելու հարցում, սակայն այդ հարցում լոնդոնյան թիմն արդեն մրցակից ունի:
«Football Italia»-ն հաղորդում է, որ Լավեսիին ձեռք բերելու հստակ քայլեր է նախաձեռնել «Ինտեր», որը 3 տարվա պայմանագիր է առաջարկում 30-ամյա խաղացողին տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձով:
Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Լավեսին մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ: