«Բավարիան» 3 ամսով կորցրեց Բոատենգին
SportՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը նվազագույնը 3 ամիս կբացակայի ֆուտբոլային խաղադաշտից, գրում է Bild-ը:
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Հումբուրգի» դեմ Բունդեսլիգայի 19-րդ տուրի խաղում: Չի բացառվում, որ Բոատենգը կարող է բաց թողնել 4 ամիս կամ այս մրցաշրջանի մնացած հատվածը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ: