Պաշտոնական. Ստանդարդը վարձակալել է Վալդեսին
SportԲելգիական «Ստանդարդը» պաշտոնական կայքում հայտնել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսին վարձակալելու մասին։
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը նոր ակումբում բուժզննում անցնելուց հետո մինչեւ մրցաշրջանի ավարտը պայմանագիր կկնքի Լյեժը ներկայացնող թիմի հետ։
2015 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդին» միացած Վալդեսն անգլիական ակումբի կազմում մասնակցել է ընդամենը երկու հանդիպման։