Turkish Airlines-ի ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայում
International newsTurkish Airlines-ի ուղևորատար ինքնաթիռ Boeing 777-ը, որը կատարում էր Հյուսթոն-Ստամբուլ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայի Շանոն օդանավակայանում, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ վայրէջքը կատարվել է կասկածի պատճառով, որ ինքնաթիռում կարող է ռումբ տեղադրված լինել: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդող հաղորդագրությունը հայտնաբերվել է ինքնաթիռի ներսում:
Հյուսթոն-Ստամբուլ չվերթով ընթացող ինքնաթիռում եղել է 227 մարդ, ներառյալ ուղևորները և անձնակազմը:
Թռիչքներին հետևող AirLive պորտալի տվյալներով՝ ինքնաթիռը կզննեն փորձագետները այնտեղ հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով: