Ճապոնիայում տեղացած առատ ձյան պատճառով 5 մարդ է մահացել
International newsՃապոնիայի արեւմուտքում եւ հարավում տեղացած առատ ձյան պատճառով մոտ 100 մարդ է վիրավորվել, եւս 5-ը մահացել են, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ճապոնիայի արեւմուտքում կիրակի ռեկորդային ցածր ջերմաստիճան եւ առատ ձյուն է գրանցվել: 1901թ. ի վեր առաջին անգամ Ամամի-Օսիմա կղզում ձյուն է տեղացել, փոխանցում է RIA Novosti-ն:
Ճապոնիայի հարավ-արեւելքում ավտովթարից մոտ 100 մարդ է տուժել, երեքը մահացել են: Կյուսյու կղզում, որտեղ ձյունը հազվադեպ երեւույթ է, Նագասակի քաղաքում 16 սմ տեղումներ են տեղացել, ինչը ռեկորդային է այդ քաղաքի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չեղարկվել է 166 չվերթ: