Արտակարգ վայրէջք կատարած թուրքական օդանավում ռումբ չի հայտնաբերվել, ինչպես ահազանգվել էր
International newsRussia Today-ը հայտնում է, որ Դուբլինում արտակարգ վայրէջք կատարած Turkish Airlines-ի օդանավում ռումբ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները ահազանգել էին, որ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքից Ստամբուլ թռչող օդանավում ռումբ կա. օդանավի սրահում «Ռումբ» գրությամբ թուղթ էր հայտնաբերվել: Դրանից հետո օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Իռլանդիայում՝ Դուբլինում:
Զննումը չի հաստատել պայթուցիկների առկայությունը այդ չվերթում: