Մոլդովայի ընդդիմությունը իշխանություններին 3 օր է տվել իր պահանջները կատարելու համար
International newsՄոլդովայում ընդդիմության առաջնորդներն ու համախոհները գործող իշխանություններին վերջնագիր են ներկայցրել: Եթե ցուցարարների պահանջները չկատարվեն մինչեւ հինգշաբթի, ցուցարարները կարգելափակեն միջազգային նշանակության մայրուղիները:
«Ինչպես այսօր էինք արգելափակել պետական եւ միջազգային նշանակության ճանապարհները, այնպես էլ կփակենք մյուս պետական մայրուղիները, եթե 3 օրվա ընթացքում իշխանությունները կընդունեն մեր պահանջները»,- ասել է Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոն:
Քիշնեւի կենտրոնում Մոլդովայի ընդդիմությունը հակակառավարական հանրահավաք է անցկացնում, որը կազմակերպել են «Արժանապատվություն եւ ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմը եւ «Մեր կուսակցությունն» ու «Սոցիալիստների կուսակցությունը»:
Ընդդիմությունը կարծում է, որ Մոլդովան գրավել են օլիգարխները, եւ չի ճանաչում նոր կառավարությունը՝ պահանջելով ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ անցկացնել: