Բրիտանիայի իշխանությունները եւ Բիլ Գեյթսը 4 մլրդ դոլար կծախսեն մալարիայի դեմ պայքարելու համար
International newsՄեծ Բրիտանիայի կառավարությունը եւ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել են մալարիայի դեմ պայքարի ծրագրում 4 միլիարդ դոլար ներդնելու մտադրության մասին, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Ծրագիրը ներառում Է նոր տեսակի դեղորայքի եւ ՝ հիվանդությունը տարածող միջատների դեմ միջոցների մշակում:
Բիլ Գեյթսի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնի հոդվածում, որը հրապարակվել Է Timrs թերթում, նշված Է, որ աշխարհում ամեն րոպե մեկ երեխա Է մահանում մալարիայից:
Գեյթսը եւ Օսբոռնը գրում են, թե համոզված են իրենց կենդանության օրոք մալարիան լիովին հաղթելու հնարավորության հարցում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին մալարիայից մահացել Է 438 հազար մարդ, նրանց մեծամասնությունը մինչեւ հինգ տարեկան երեխաներ են: Մահացածների հիմնական մասն ապրել Է Աֆրիկայի երկրներում:
Լուսանկարը` AP