Բելգիայում հակաահաբեկչական միջոցառումների եւ միգրացիոն ծախսերը կարող են հասնել 1 մլրդ եվրոյի
International newsԲելգիայում հակաահաբեկչական միջոցառումների եւ միգրացիայի հետ կապված լրացուցիչ ծախսերը 2016 թվականին կարող են հասնել 1 մլրդ եվրոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հունվարի 25-ին գրում Է Le Soir թերթը: Նրա տվյալներով՝ խոսքը վերաբերում Է փախստականների ապրելու նոր վայրեր ի ստեղծմանը, նրանց կարիքների ապահովման ծախսերին, միգրացիոն ծառայության լրացուցիչ ֆինանսավորմանը՝ նրան նոր ժամանածների տվյալների մշակման հնարավորություններ ընձեռելու նպատակով, եւ ուղեկից վարչական այլ ծախսերին:
Հակաահաբեկչական միջոցառումները ներառում են զինվորականների կողմից երկրի հանգուցային օբյեկտների պարեկման արժեքը, որն սկսվել Է 2015 թվականի հունվարին եւ քանիցս երկարացվելուց հետո կանցկացվի առնվազն մինչեւ այս տարվա մարտի վերջը: Միեւնույն ժամանակ մասնագետները չեն բացառում, որ, առանց իրադրության արմատական բարելավման, զինվորականները Բելգիայի քաղաքների փողոցներում կմնան մինչեւ այս տարվա վերջը, բայց հնարավոր Է նաեւ՝ ավելի երկար: Բացի այդ, ծախսերը ներառում են ոստիկանական եւ հակաահաբեկչական կառույցների ֆինանսավորման ավելացում, որը պլանավորվել Էր նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո:
«Հանրագումարի բերելով ապաստան տրամադրելու բնագավառի եւ անվտանգության ոլորտի միջոցառումների ծախսերը՝ այսօր մենք մոտենում ենք 750 մլն եվրո թվին, սակայն կողասրահներում մասնագետներից շատերը մտահոգված են, որ ծախսերի գումարը կհասնի 1 միլիարդ եվրոյի»,-նշում Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: