Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
PoliticsԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հերմինե Նաղդալյանն այս պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ նստաշրջան: Նաղդալյանից բացի, ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնուÕ ´ ընտրվել է ևս 19 պատվիրակ:
ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվել են Լեհաստանի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Դանիայի, Թուրքիայի, Անդորրայի, Հայաստանի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Նորվեգիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ: