ՌԴ-ն պատրաստվում է ընդլայնել պատժամիջոցները թուրքական ընկերությունների նկատմամբ
International newsՌուսաստանը պատրաստվում է ընդլայնել պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները թուրքական ընկերությունների, մասնավորապես՝ շինարարական ընկերությունների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Գործող պայմանագրերը (թուրքական ընկերությունների հետ) ուժ մեջ են, այնուամենայնիվ սահմանափակումներն այդ ուղղությամբ կընդլայնվեն»,-ասել է նա: ՌԴ նախագահի խոսքով, այսօր ռուսական շինարարության ոլորտում աշխատում են մոտ 300 թուրքական ընկերություններ: Նրանք 50 մլրդ դոլար դոլարի չափով պայմանագրեր են կնքել: