Միջսիրիական ուղիղ բանակցությունները կսկսվեն հունվարի 29-ին. ՄԱԿ
International newsՄիջսիրիական ուղիղ բանակցությունները կմեկնարկեն հունվարի 29-ին: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան:
«Ամսաթիվը, երբ, իմ կարծիքով, ի վիճակի կլինենք հրավեր ուղարկել սիրիական ընդդիմությանը, վաղն է, իսկ ամսաթիվը, թե երբ ենք մտադիր սկսել միջսիրիական բանակցությունները, հունվարի 29-ն է», - ընդգծել է դե Միստուրան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժնևում միջսիրիական բանակցությունները սկսելու ամսաթիվը նշվում էր հունվարի 25-ը: Անցյալ ուրբաթ ՄԱԿ-ը հայտնել էր, որ այդ ամսաթիվը կարող է հետաձգվել: