ԻՊ-ն որոշել է կենտրոնանալ սիրիական Դեյր էլ Զոր քաղաքի գրավման վրա. ՌԴ Գերագույն շտաբ
International newsԱհաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը որոշել է հիմնական ուժերը կենտրոնացնել սիրիական Դեյր էլ Զոր քաղաքի գրավման վրա: Այս մասին հայտնել է ՌԴ Գերագույն շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
Բաղդադում ընդդիմադիրների և տեղեկատվական կենտրոնների տվյալներով` քաղաքում նախորդ շաբաթ ահաբեկիչները մինչև 2000 մարդ, զրահատեխնիկա և ավտոմեքենաներ են տեղափոխել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախքան ահաբեկիչներին հարվածելը, Դեյր էլ Զորում ԻՊ-ի օբյեկտների գտնվելու և դրանք ռազմական նպատակով օգտագործելու մասին տեղեկություններն ուղարկվել են մի քանի աղբյուրներով, ներառյալ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները և անօդաչու միջոցները»,- ասել է Ռուդսկոյը:
Պաշտոնյան նշել է, որ ԻՊ-ն կենտրոնացել է Դեյր էլ Զորի վրա Սիրիայի արևմտյան մասում նախաձեռնության կորստից հետո: