Ֆաբրեգաս. Ուղեղս սկսել է ավելի արագ աշխատել
Sport«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ «ազնվականները» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին, սակայն 18-րդ րոպեից «Արսենալը» խաղում էր 10 հոգով:
-Մինչև Մերտեսակերի հեռացումն էլ մենք ավելի լավ էինք խաղում: Առաջին խաղակեսի վերջնամասում Ֆլամինին աչքի ընկնելու հնարավորություն ուներ, սակայն առաջին 20-25 րոպեի ընթացքում առավելությունը մեր կողմն էր:
Ես արդեն մոտ եմ իմ նորմալ մարզավիճակին: Զգում եմ, որ կարող եմ վտանգավոր պահեր ստեղծել, ուղեղս սկսել է ավելի արագ աշխատել, քան վերջին ամիսների ընթացքում էր աշխատում: Ճնշում զգում եմ, բայց դա չի ազդում ինձ վրա, քանի որ թիմակիցներս հեշտացնում են աշխատանքս,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից: