Պուտինը շնորհակալություն է հայտնել Կադիրովին Չեչնիայի արդյունավետ ղեկավարման համար
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել է Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության արդյունավետ ղեկավարման համար, գրում է Лента-ն:
«Առաջին նախագահին շնորհակալություն, ներկայիս ղեկավարին: Նա արդյունավետ է աշխատում»,- ասել է նախագահը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել նրան Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համարձակ քայլերի համար: Նրա խոսքով` այդ խնդիրը շատ է հուզում Չեչնիայի բնակչությանը: