«Ջոնաս» ձնամրրիկը կարող է 3 մլրդ դոլար նստել ԱՄՆ-ի վրա. Moody's
International news«Ջոնաս» հզոր ձնամրրիկը, որը վերջին օրերին մոլեգնել է ԱՄՆ-ի արեւելյան շրջաններում, կարող է 2,5 միլիարդից մինչեւ 3 մլրդ դոլար նստել տեղի բնակիչների եւ բիզնեսի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս գնահատումները հունվարի 25-ին հրապարակել են Moody's վարկանիշային գործակալության վերլուծական ստորաբաժանման փորձագե տները:
Ինչպես հաշվել են մասնագետները, ֆինանսական այդ կորուստների հիմնական մասը բաժին է ընկնում թերստացված շահույթին: Տեղական բիզնեսը դրանից զրկվել է, քանի որ սաստիկ ձնատեղումների պատճառով հաճախորդները չեն կարողացել ձեռք բերել ապարանքներ կամ վճարել ծառայությունների դիմաց, փակ են եղել խանութները, ռեստորանները, այլ հաստատություններ, բացի այդ աշխատավարձից զրկվել են նաեւ բազմաթիվ աշխատակիցներ, որոնք չեն կարողացել գալ աշխատավայր:
Հունվարի 26-ին Վաշինգտոնում աշխատանքը կվերսկսի հանրային տրանսպորտը: Ինչպես հաղորդել է տրանսպորտի քաղաքային վարչությունը, գետնուղին կաշխատի սովորական ռեժիմով, բացառությամբ արծաթե ուղեգծի, որը գտնվում է գետնի վրա: Այսօր գնացքները կերթեւեկեն հանգստյան օրվա գրաֆիկով, այսինքն՝ յուրաքանչյուր 12 րոպեն մեկ:
Ըստ նոր տվյալների՝ վերջին օրերին ԱՄՆ-ի արեւելյան շրջանները պատուհասած ձնամրրիկի հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է 38-ի: Մահվան դեպքերի գլխավոր պատճառը ՃՏՊ-ների հետեւանքով ստացված վնասվածքներն են:
ԱՄՆ-ի համերկրային նախարարություններն ու մյուս գերատեսչությունները, որոնք գտնվում են Վաշինգտոնում, հունվարի 26-ին դեռեւս փակ կլինեն: Այդ մասին նախորդ օրվա երեկոյան հայտնել է երկրի դաշնային կառավարության կադրերի վարչությունը: Խոսքը վերաբերում է Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգում գտնվող հիմնարկներին:
Բացի պաշտոնյաներից արտապլանային արձակուրդում են հայտնվել նաեւ մայրաքաղաքի դպրոցականները. քաղաքագլուխ Մյուրիել Բաուզերը հայտնել է, որ հանրային դպրոցները կվերաբացվեն միայն հունվարի 27-ին: Կոնգրեսականները նույնպես որոշել են սպասել եղանակի բարելավմանը. Ներկայացուցիչների պալատի անդամները նիստ կգումարեն միայն փետրվարի 1-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: