Եվրամիությունը մարտի 1-ին բարձր մակարդակի նիստ կանցկացնի ահաբեկչության դեմ պայքարի շուրջ
International newsԵվրամիությունը (ԵՄ) մարտի 1-ին բարձր մակարդակի նիստ կանցկացնի ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում ԷԱրմենպրեսը, հայտարարել Է Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարար Ար վան դեր Ստերը մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Ամստերդամում կայացած ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա արդյունքներին:
«Մարտի 1-ին կանցկացվի բարձր մակարդակի հանդիպում՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել Է նա՝ նշելով, որ Եվրոպոլը եւ Ինտերպոլը տեխնիկական տվյալներ կտրամադրեն նիստի համար: Նախարարը հայտարարել Է, որ ահաբեկչության դեմ պայքարը Նիդեռլանդների գերակայություններից մեկն Է ԵՄ-ում նախագահության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: