Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պուշկինի հետնորդները` Պուշկինի ոճով

Analysis

Տևական ժամանակ է, ինչ չենք անդրադարձել հայ-ռուսական «ոխերիմ բարեկամությանը»: Չէինք էլ անդրադառնա, եթե դրա հիմքը նորից չտրվեր ու այս անգամ Հիպոկրատի երդում տված անձանց կողմից: Համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր թվացյալ ամենահումանիստ խավի` բժիշկների վերաբերմունքն անօգնական և արյունահոսող կնոջ նկատմամբ, որն ի դեպ, «ջերմ վերաբերմունքի» հետևանքով կորցրեց իր երեխային:

Բայց գանք հերթով: Երբ տարբեր անդրադարձներ ենք անում Պուշկինի միտքն առ այն, թե ты трус, ты раб, ты армянин, շատ սլավոնաֆիլներ միանգամից հագնում են իրավաբանի հագուստը ու սկսում են Պուշկինի փոխարեն մանևրել կամ իրենց հարազատ լեզվով ասված` «կռուտիտ» անել, թե դա ի նկատի չի ունեցել, թե դրանք ստորակետով բաժանված բառեր են, թե ինքը սկզբից քրիստոնյա է ի նկատի ունեցել և այլն, և այլն: Թող` ձեր մտքերը հանգչեն խաղաղությամբ, ընկերնե´ր: Տողերիս հեղինակը չափազանց փոքրոգի կլիներ, եթե իր ողջ վեհության մեջ անգամ լուրջ վերաբերվեր պուշկինյան այդ ստահոտությանը, քավ լիցի: Այստեղ խնդիրն ավելի խորքային է: Դա ռուսական միջավայրի խտացված վերաբերմունքն է փոքր ազգերի նկատմամբ: Դա, իհարկե, հնուց եկող կայսերական վերաբերմունք է, բայց այդ կայսերականությունը դեռ չի վերացել: Հակադարձողները կասեն, որ ռուսական միջավայրում նույնպես կան մարդիկ, ովքեր այլատյաց չեն, այլոց հետ հարաբերվում են հավասարի սկզբունքով: Համաձայն ենք, բայց այդ մարդիկ գնալով պակասում են այդ միջավայրում: Հարաբերությունների հորիզոնական վեկտորում այդ միջավայրի գերակա հատվածը հարաբերությունները պայմանավորում է էթնիկ ծագումով, մաշկի կամ մազերի գույնով և այլն: Օրինակները կամ խտացված վերաբերմունքի արտահայտչամիջոցները բազմաթիվ են: Դա պատմականորեն ձևավորված իրադարձությունների, դեպքերի, գործոնների շղթա է, որը մենք տեսնում ենք ամեն օր, որի արդյունքներն զգում ենք ամեն օր:

Խնդրում եմ սխալ չհասկանալ. խնդիր չենք դրել հերթական լալահառաչության դրսևորումներն ի դերև հանելու՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր ոք իր դժբախտությունը պետք է իր սխալների մեջ որոնի, ամեն դեպքում կա սթափ հարցադրում. մի՞թե տեսակն այդքան կարող է ատելի իր տեսակի գոյին: Հարաբերությունների այս ընթացակարգը կամ պարզապես վերաբերմունքը դրսևորվում է բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, միջանձնային: Կարծում եմ՝ բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Հրաչյա Հարությունի հետ կապված դիպվածը և վերաբերմունքը նրա նկատմամբ: Ողբերգությունը տեղի էր ունեցել մարդու կամքից անկախ, իսկ ինչպես վարվեցին նրա հետ: Բոլորիս է հայտնի: Ի հակադրություն սրա՝ Հայաստանի հողում յոթ անմեղ մարդ սպանած Պերմյակովին հանգիստ ու խնամված տեսքով բերում են դատարան, կարծես կաշառակերության կամ հողահատկացման հարց են քննարկում:

Ու բնական է, որ վերաբերմունքի շարունակությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հակադարձում չկա: Դա միշտ է եղել այդպես, երբ մենք ընկալվել ենք որպես ծայրագավառ` Ռուսաստանի հարավային սահման, մարդկային պատ: Այստեղ մեղադրելու հիմքեր չունենք, անգամ ներազգային հարաբերությունների ոլորտում, ինքներս ենք մեզ հետ նման կերպ հարաբերվում, երբ խոսք է գնում Երևան-մարզեր մշակութային առնչակցության և վերաբերմունքի մասին: Ռուսական ընկալման տերմինը, որով բնութագրվում է մարզը և դրա բնակիչը` «ռայոն» և «ռայոնցի», դրա տիպիկ վերարտադրությունն է հայկական միջավայրում: Վերաբերմունքը դարերի ընթացքում ձևակերպված մտածողության արդյունք է: Եվ երկու կողմն էլ կրողն են այդ մտածողության, զի կողմերից մեկին ձեռնտու է այն, իսկ մյուս կողմը ոչինչ չի անում այն փոխելու համար:

Հոլովակում առկա բժշկական անձնակազմի անտարբեր հայացքները և վերաբերմունքը դիպվածին այդ մտածողության արտապատկերումն է մարդկության դեմքին: Այս ամենից հետո մեկ հարց է մնում տալ ինքներս մեզ: Միգուցե Պուշկինն իրավացի՞ է:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors