Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հնդկաստանը նախագծում է բարեփոխումների նոր ուղի

International news

Մի միջավայրում, որտեղ տնտեսական աճը համեստ է, Հնդկաստանն այսօր պայծառ շողում է համաշխարհային տնտեսությունների կողքին: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր զեկույցում 2015 թ. Հնդկաստանի համար 7,3% աճ է կանխատեսում, որը 2016թ.-ին կբարձրանա 7,5% -ի: 2015 թ. նոյեմբերի 12-ի իր զեկույցում ԱՄՀ-ն հայտարարել է, որ չնայած զարգացող տն տեսության աճը մնում է փխրուն և կարող է խախտվել նվազող ապրանքային գների, իջեցված կապիտալի հոսքերի և ֆինանսական շուկայի բարձր փոփոխականության մթնոլորտում, Հնդկաստանի աճը կշահի վերջին բարեփոխումների քաղաքականության, հետևողական ներդրումային ավելացումների, և ցածր գների շնորհիվ: Moody's-ի վարկանիշները վերանայեցին Հնդկաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը՝ «կայուն»-ից որակելով «դրական»:

Ինչպես նշվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և հրապարակայնություն վարչությունից` «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 2014-2015թթ. ընթացքում հասել են 44 մլրդ ԱՄՆ դոլարի: ՕՈՒՆ նաև առաջին անգամ յոթ տարվա ընթացքում գերազանցել է ընթացիկ հաշվի դեֆիցիտը: Կառավարության շարունակական ջանքերն ուղղված ՕՈՒՆ ազատականացմանը կշարունակեն օգնել ՕՈՒՆ հոսքերին: Նախկինում չարված ներդրումների համար լավագույն ուղղությունների վարկանիշային աղյուսակում (չափվում է ըստ գնահատված կապիտալի ծախսերի) Լոնդոնի Ֆայնենշըլ Թայմզը 2015 թ. առաջին կիսամյակում Հնդկաստանին թիվ մեկ տեղն է հատկացրել ներգրավված մոտավորապես 31 մլրդ ԱՄՆ դոլարով, ինչը 3 մլրդ ԱՄՆ դոլարով ավելի է քան Չինաստանը և 4 մլրդ ԱՄՆ դոլարով՝ քան ԱՄՆ:

Վարչական բարեփոխումները, հաստատման գործընթացների պարզեցումը, այդ թվում առցանց նախագծերի հաստատումը և բնապահպանական ծրագրերի թույլտվության ընթացակարգերի պարզեցումը կբարելավեն բիզնես տրամադրությունները և կհեշտացնեն գործարարությամբ զբաղվելը Հնդկաստանում: Կառավարությանն առընթեր Ծրագրի Մոնիտորինգի Խումբը (ԾՄԽ) վերանայում է 451 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 704 նախագծեր, որոնք թույլտվություն չեն ստացել այնպիսի դժվարությունների պատճառով, ինչպիսիք են վառելիքի պակասը, բնապահպանական թույլտվությունները և ներդրումների հետ մեկտեղ հողի ձեռքբերումը:  Առ այսօր ԾՄԽ  հաստատել է 411 նախագծեր  253 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներով:  Կառավարությունը սահմանել է 2016 թ. որպես հավակնոտ վերջնաժամկետ Ապրանքների և Ծառայությունների հարկը (ԱԾՀ) կիրառելու համար: Նախագծվել է հստակ ճանապարհային քարտեզ 4 տարիների ընթացքում իջեցնելու կորպորատիվ հարկը 30% -ից մինչեւ 25% -ի:

Կառավարության այլ առաջադեմ նախաձեռնություններից են բանկերի կողմից առաջնային հրապարակային տեղաբաշխումներ  (IPO)/ հաջորդող հրապարակային տեղաբաշխումներ (FPO) իրականացնելը, որպեսզի ավելի շատ  դրամական միջոցներ ներգրավեն, քանի դեռ պետական բաժնեմասը մնում է 52% կամ ավելի: Հավանություն է տրվում անշարժ գույքի և ենթակառուցվածքների ներդրումային տրեստին՝ հարկային արտոնություններով: Կառավարությունը հավանություն է տալիս 100 խելացի քաղաքների ծրագրին: Առաջարկվել է ծախսել 130 մլրդ. ԱՄՆ դոլար երկաթուղային համակարգում հինգ տարիների ընթացքում արագընթաց գնացքների և այլ սխեմաների ստեղծման համար: Ածխահանքերի աճուրդի երկու փուլ հաջողությամբ ավարտվել են, հաջորդներն սպասում են իրենց հերթին:   Հանքարդյունաբերության ոլորտի փակուղին ավարտվեց կարգավորման և զարգացման նոր օրինագծի ընդունմամբ: Հեռահաղորդակցության սպեկտրի շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի աճուրդները ևս հաջողությամբ են պսակվել: Իրականացվում են մեկ-պատուհանի ձևակերպումներ պողպատի, ածուխի և էլեկտրաէներգիայի ծրագրերի համար:

Պարզեցվում է արտաքին ֆոնդի եկամուտների հարկային դաշտը, որոնց ֆոնդի կառավարիչների գտնվում են Հնդկաստանում, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հարկ վճարողների գնագոյացման փոխանցումը, և նվազագույն այլընտրանքային հարկի հետահայաց տուգանքը վերացնելը, ինչն ազդում է արտասահմանյան ֆոնդերի վրա:

2015թ. նոյեմբերին կառավարությունը հաստատել է երաշխավորման  ծրագիր պետական սեփականություն հանդիսացող էներգիայի Բաշխիչ Ընկերությունների համար (ԲԸ): Սա կարող է արմատապես փոխել Հնդկաստանի էներգետիկայի ոլորտը, ինչպես նաև նվազեցնել անձնական հաշիվների բեռը, որոնցով վարկեր են վերցրվել ֆինանսապես անապահով ծառայության համար:

Փրկարար ծրագիրը, որը կոչվում է Ujwal Discom Assurance Yojna (uday), պարտադրված չէ, պետք է իրականանա եռակողմ հուշագրի ստորագրման միջոցով (Էներգետիկայի նախարարության, շահագրգիռ նահանգի կառավարության  և ԲԸ-ի միջև): Այն ձգտում է հարցերի լուծում գտնել պետական ԲԸ-ների համար և հավասարապես  հզորացնել նրանց առաջիկա 2-3 տարիների ընթացքում:

2015թ. նոյեմբերին կառավարության կողմից պայմանագրեր կնքվեցին երկու լոկոմոտիվ գործարաններ հիմնելու համար: Այդ պայմանագրերը առաջիններն էին և ամենամեծերը, որոնք հանձնվեցին օտարերկրյա ընկերությունների, քանի որ Հնդկաստանն անցյալ տարի թույլատրեց 100% ՕՈՒՆ երկաթուղային ոլորտում: General Electric Co. (GE) կկառուցի դիզելային լոկոմոտիվի գործարան և Alstom SA կստեղծի էլեկտրական լոկոմոտիվը Բիհար նահանգում: Գործարանների նախնական արժեքը համապատասխանաբար կկազմի շուրջ 2.052 կրոր ռուպի և 1.294 կրոր ռուպի: Երկու ծրագրերի արդյունքում առաջիկա տաս տարում կարտադրվեն 1000 դիզ ելային լոկոմոտիվներ և 800 էլեկտրական լոկոմոտիվներ, որոնց միասնական արժեքը կկազմի 40,000 կրոր ռուպի: Երկաթուղին կունենա 26% բաժնեմաս և կտրամադրի տարածքը, իսկ արտասահմանյան ընկերությունները կունենան 74% մասնաբաժին յուրաքանչյուր գործարանում: Գործարանները պատրաստ կլինեն 3 տարվա ընթացքում, իսկ  լոկոմոտիվների արտադրության համար օգտագործվող մասերի 80% -ը ձեռք կբերվի տեղում:

Միջնաժամկետ աճի հեռանկարները նույնպես բարելավվել են ածուխի և հանքարդյունաբերական գործունեության թույլտվությանն ուղղված վերջին նախաձեռնությունների քաղաքականության, ՕՈՒՆ սահմանների ազատականացման (100% երկաթուղիների, 49% ապահովագրություն, և 49% - պաշտպանություն ոլորտում, մի նախազգուշացումով, որ պաշտպանության ոլորտի ՕՈՒՆ-ի կարող է հասնել մինչև 100%, ինչպես նաև վերահսկողությունը վերապահված կլինի Հնդկաստանի ՀՁ գործընկերոջը, ինչը կհաստատվի կառավարության կողմից) և ենթակառուցվածքների ոլորտում  հանրային ներդրումների նորացված հոսքի արդյունքում, ինչը կօգնի բարելավել ներդրումային միջավայրը: Երկրում ներդրումային միջավայրը խթանելու համար կառավարությանը 2015թ. նոյեմբերի 10-ին ավելի պարզեցրեց ՕՈՒՆ նորմերը 15 ոլորտներում:  Որոշ նոր ՕՈՒՆ նորմերից են՝ բանկային ոլորտի կոմպոզիտային ՕՈՒՆ բարձրացրել է 74%, վերացվել է նվազագույն ներդրումային պարտավորությունը  և շինարարության ոլորտում  ՕՈՒՆ-ի համար տարածքի ամրագրումը, ՕՈՒՆ-ի սահմանաչափերը նորությունների և ընթացիկ հեռուստաալիքների և FM ռադիոների համար արդեն բարձրացրել է՝ հասնելով  26%-ից 49% -ի, ՕՈՒՆ-ի սահմանաչափերը տելեպորտներ ի, DTH-ի, թվային մալուխային ցանցերի, բջջային հեռուստատեսություն համար բարձրացվել է 74% -ից մինչեւ 100%: Տարածաշրջանային օդային փոխադրումների ծառայություններում արդեն թույլատրվում է  մինչեւ 49% ՕՈՒՆ ավտոմատ երթուղու համար: Պաշտպանության ոլորտում թույլատրվում է մինչեւ 49% ՕՈՒՆ ավտոմատ երթուղու համար, իսկ 49%-ը գերազանցելու դեպքում հարցը կքննարկվի Օտարերկրյա ներդրումների խթանման խորհրդի կողմից: Օտարերկրյա ներդրումների խթանման խորհրդի հաստատման հնարավորություններն 3000 կրոր ռուպիից արդեն հասել են 5000 կրոր ռուպիի:  Տնտեսական հարցերով կառավա րական հանձնաժողովը ՕՈՒՆ-ի վերաբերյալ որոծում կկայացնի միայն այն դեպքում, եթե այն ավտոմատ երթուղով չէ և անցնում է 5000 կրոր ռուպիի սահմանը:

Վերը նշված միջոցառումների արդյունքում, Հնդկաստանը 16 նիշով բարձրացել է և գրավում է համաշխարհային ցուցանիշի 55-րդ տեղը Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած աշխարհի առավել մրցակցային տնտեսությունների ցանկում: Հնդկաստանի դիրքի բարձրացումն ընդգծում է երկրի տնտեսության վերականգնումը, երկրի ինստիտուտների մրցունակության և նրա մակրոտնտեսական միջավայրի բարելավումը: Ըստ Արտաքին քաղաքականություն տեղեկագրի ելակետային շահութաբերության ցուցանիշի, Հնդկաստանը վերջերս զբաղեցնում է թիվ 1 դիրքը 110 երկրների ցանկում՝ դարձնելով այն աշխարհի ամեն ացանկալի ներդրումային վայր: ԱՄՆ-ի Միջազգային Առևտրի Հանձնաժողովը իր «Հնդկաստանի առևտրի և ներդրումային քաղաքականության» 2014-15թ. զեկույցում նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը նշանակալի փոփոխություններ է կատարել՝ վերացնելու  առևտրի և ներդրումների խոչընդոտները: Ցեկույցում ընդգրկված ոլորտները, որտեղ զգալի փոփոխությունների քաղաքականություն է տարվել, ներառում են ՕՈՒՆ, սակագները և մաքսային ընթացակարգերը, ներքին սպառման և տեղայնացման պահանջները (մասնավորապես ՏՀՏ ապրանքների), ստանդարտները և տեխնիկական կանոնակարգերը:

Ըստ Համաշխարհային բանկի, Հնդկաստանն այժմ 189 երկրներից 130-րդն է՝ ըստ Բիզնեսով Զբաղվելու Դյուրինության: Այսպիսով Հնդկաստանը 12 նիշով ավելի է բարձրացել անցած տարվա իր բուն վարկանիշից և 4 նիշով՝ ըստ նոր մեթոդաբանության հիման վրա վերանայված ցուցակի վարկանիշի: Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, Հնդկաստանում այսօր բիզնես բացելը տևում է 29 օր, ի տարբերություն 127 օրվա  2004թ.-ին: Ամենամեծ բարելավումը կատարվել է բիզնեսի համար էլեկտրաէներգիա մատակարարելու ոլորտում, որտեղ Հնդկաստանի վարկանիշը 2015 թ.-ի 99-րդ տեղից 2016 թ.-ին փոխվել է 70-ի: Հնդկաստանը փոքրամասնությունների ներդրողների պաշտպանության առումով 8-րդ տեղում է, 42-րդ տեղում՝ վարկ ստանալու առումով, սակայն շինարարության թույլտվության առումով շատ ցածր միավորներ ունի՝ 183-րդ տեղը 189 երկրներում: Հնդկաստանը քիչ միավորներ ունի նաև պայմանագրերի պարտադրման (178-րդ տեղ), հարկերի վճարման (157-րդ տեղ) և անվճարունակության լուծման (136-րդ տեղ) բնագավառներում:

Ապրանքների և ծառայությունների հարկի, առևտրային դատարանների ստեղծման, սնանկության օրենքը կիրառման, հարկման և կորպորատիվ օրենքի պարզեցման և մուտքի ելքի նորմերի դյուրացմանն ուղղված առաջընթաց քայլերը խթան կհանդիսանան Հնդկաստանի վարկանիշի բարձրացմանը 2016-17թթ..:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project