Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞րն է Քեսաբի շուրջ ռազմական իրավիճակի ակտիվացման պատճառը, որից տուժեց նաև հայկական բնակավայրը. մեկնաբանում է փորձագետը

Interview

Ինչպես տեղեկացրել էինք, ընդամենը օրեր առաջ զինյալ ահաբեկչական խմբավորումները «ԲՄ-21» հրթիռային կայանքով (գրադ) երկու հրթիռ էին արձակել Քեսաբի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկատվության՝ հրթիռներն արձակվել էին թուրքական տարածքից՝ Քեսաբից 15-20 կմ հեռավորությունից: Տեղի ունեցածի եւ վերջին օրերին Սիրիայի Լաթաքիա նահանգում ակտիվացած ռազմական գործողությունների շուրջ Orer.am-ը զրուցեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, ով նախեւառաջ նշեց, որ Քեսաբի ուղղությամբ արձակված հրթիռների մասին տեղեկատվությունը խիստ հակասական է:

«Աղբյուրների մի մասը նշում է, որ հրթիռները բաց են թողնվել Թուրքիայի տարածքից, մյուս մասն էլ գրում է, որ դրանք արձակվել են Քեսաբին հարակից թուրքմենական գյուղերից: Ինչ վերաբերում է պատճառված վնասին, ապա կա հստակ տեղեկատվություն՝ երկու քեսաբահայեր թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, գրանցվել են նաև նյութական կորուստներ: Առհասարակ, Լաթաքիա նահանգում, նաև Քեսաբին հարևան որոշ շրջաններում, վերջին շրջանում ակտիվացել են ռազմական գործողությունները՝ պայմանավորված սիրիական բանակի և նրան հարող ուժերի մարտավարական մոտեցումներով՝ ամբողջությամբ ազատագրել նահանգը և դրանով իսկ ապահովել նաև ռուսական ուժերի կողմից զբաղեցված ռազմաբազայի անվտանգությունը: Մյուս կողմից՝ այս շրջանում գործող հակակառավարական խմբավորումների շարքերում մեծ թիվ են կազմում կովկասցի, այդ թվում՝ ռուսաստանցի զինյալները: Ու թերեւս հակասական տեղեկատվության կամ տարակարծությունների առիթ է այն իրողությունը, որ շրջանում գործող հակակառավարական խմբավորումները հիմնականում աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից»,- ասաց փորձագետը՝ վերհիշելով 2014 թվականի դեպքերը:

«Եթե հիշենք 2014 թվականի մարտ ամսին Քեսաբի դեմ տեղի ունեցած հարձակումը, որն իրականացվեց Թուրքիայի տարածքից, ինչն ապացույցն էր այն բանի, որ շրջանի հակակառավարական խմբավորումները, որոնք հիմնականում թուրքմեններով, թուրքերով, կովկասցիներով ու այլ օտարերկրացիներով են համալրված, հիմնական և համակողմանի աջակցություն են ստանում հենց Թուրքիայի կողմից: Վաղուց արդեն հայտնի իրողություն է, որ Թուրքիան մինչ օրս լոգիստիկ, առողջապահական, մարզման, սպառազինման և այլ ուղղություններում հնարավորինս շարունակում է տարատեսակ աջակցություն ցուցաբերել նման խմբավորումներին»,- հավելեց նա:

Խոսելով նաեւ Լաթաքիայի շրջանում ռազմական գործողությունների ակտիվացման մասին՝ փորձագետն ասաց, որ այդ գործողությունները բավական կարեւոր էին ե՛ւ սիրիական կառավարական ուժերի, ե՛ւ ընդդիմադիր խմբավորումների ու անգամ Թուրքիայի ու Ռուսաստանի համար:

«Լաթաքիայի՝ Թուրքիային սահմանակից մի շարք բնակավայրեր ռազմավարական կարևորություն ունեցող հենակետեր էին հակակառավարական խմբավորումների համար: Վերջին օրերի ընթացքում սիրիական կառավարական ուժերին հաջողվեց ամբողջությամբ ազատագրել ավելի քան 2 տարի ընդդիմադիրների վերահսկողության ներքո գտնված Սալմա և ալ-Ռաբիա բնակավայրերն ու դրանց հարակից որոշ շրջաններ՝ դրանով իսկ կարծես վերջնականապես աատագրելով Լաթակիա նահանգն ու լրջագույն խնդիրներ ստեղծելով հակակառավարական խմբավորումների համար»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Ի դեպ, օրերս ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել նաեւ Ղամիշլիում, որի ժամանակ եւս հայեր են վիրավորվել: Ըստ տարածված տեղեկատվության՝ հարձակումն իրականացվել է հենց ԴԱԻՇ-ի կողմից:

Սոսե Չանդոյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine