Էդգարին հանգստանալու հնարավորություն տվեցինք. Սկրիպչենկո
SportՀայաստանի հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հունվարի 25-ին չէր մասնակցել «Տոսնոյի» դեմ ընկերական խաղին, որն ավարտվել էր 2:2 հաշվով: «Ուրալի» պաշտոնական կայքում ֆուտբոլիստի բացակայության պատճառների մասին է խոսել ակումբի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն:
Նա մասնավորապես ասել է, որ Մանուչարյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում, եւ իրենք շատ զգույշ են հայ ֆուտբոլիստի առողջության եւ ինքնազգացողության նկատմամբ: «Անցանկանալի վնասվածքից եւ Էդգարին կորցնելուց խուսափելու համար նրան որոշակի ծավալի աշխատանք են հանձնարել: Այդ պատճառով բժշկական շտաբի հետ որոշում կայացրեցինք, որ նպատակահարմար չէ Մանուչարյանին օգտագործել այդ խաղում։ Էդգարին հանգստանալու հնարավորություն տվեցինք, որպեսզի երկրորդ շրջանում նա ամբողջովին լծվի աշխատանքին»,- ընդգծել է Սկրիպչենկոն: