Երկրագնդի հարավային կիսագունդը` նոր վիրուսի սպառնալիքի տակ
International newsՆոր՝ Զիկա անունով վարակիչ հիվանդության բռնկման հետևանքով Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները խորհուրդ են տալիս կանանց չհղիանալ, մինչև դրա առաջացման պատճառները պարզվեն: Զիկա վարակով վարակվում են հղիները, որի հետևանքով երեխաները լույս աշխարհ են գալիս անբնական փոքր չափի գլխով:
«Մենք խորհուրդ ենք տալիս վերարտադրողական տարիքի բոլոր կանանց այս և հաջորդ տարի ձեռնպահ մնալ երեխա պլանավորելուց, քանի որ երեխաները կարող են անբնական չափեր ունեցող գլխով ծնվել»,- հայտարարել է Սալվադորի առողջապահության փոխնախախարը, ում հայտարարությանը հետևել են այլ երկրների ղեկավարների հայտարարությունները:
Մոծակների միջոցով տարածվող Զիկա վիրուսն արդեն արագորեն տարածվել է երկրագնդի հարավային կիսագնդի երկրներում, ինչը, որոշ երկրների մասնագետների կարծիքով, կարող է երկրագնդում նոր համաճարակի պատճառ դառնալ: Եթե 2014 թվականին Բրազիլիայում հայտնաբերվել է միկրոցեֆալիայով հիվանդ 150 նորածին, ապա 2015-ի հոկտեմբեր ամսվա տվյալներով նրանց թիվը հասել է 4000-ի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսով վարակված հղիները հիմնականում բնակվել են Բրազիլիայի հյուսիսարևելյան հատվածում, որը համարվում է Բրազիլիայի ամենաաղքատ հատվածը:
Ա.Գ.