Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները «դուրս են գալիս խորը սառեցումից». Լավրով
International newsՎրաստանի հետ հարաբերությունները դուրս են գալիս խիստ սառեցված վիճակից: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հունվարի 26-ին Մոսկվայում ելույթ ունենալով 2015 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Վրաստանի ժողովուրդը չպետք Է կապերի խզումով վճարի Սահակաշվիլիի հանցավոր սխալների համար: Դա արդարացի չԷ, մենք չենք խզել դիվանագիտական հարաբերությունները»,-ասել Է նախարարը:
«Երկկողմ հարաբերությունները դուրս են գալիս խորը սառեցվածության փուլից,-նշել Է նա:- Ընթանում Է խմիչքների, մթերքների առեւտուր, ինչը բոլորին Է գոհացնում»:
«Պատրաստ ենք հեռանկարում անցնել անայցագիր ռեժիմի, բայց դա տարօրինակ կլինի այն շրջանում, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, որոնք մենք չենք խզել»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը: