ԵԽԽՎ-ն 70 դեմ, 66 կողմ ձայնով մերժեց Ուոլթերի հեղինակած հակահայկական զեկույցը
PoliticsԱյսօր Ստրասբուրգում ժամը 13.30-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի ժամանակ քննարկման են դրվել երկու հակահայկական զեկույցներ:
Տեղեկացնենք, որ այս պահին շարունակվում են աշխատանքները: Հայկական պատվիրակությունն արդեն ունի գրանցած մեկ հաջողություն՝ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ (70 դեմ, 66 կողմ) մերժեց Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը: