Վրաստանի վարչապետը հերքել է Պանկիսի կիրճից բխող սպառնալիքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը
International newsՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Պանկիսի կիրճից ահաբեկչական սպառնալիք Է բխում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Լավրովը 2015 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, թե Պանկիսի կիրճում ահաբեկչական սպառնալիքը չի վերացել: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ԻՊ-ի անդամները այդ դժվարամատչելի տարածքն օգտագործում են այնտեղ վարժանքներ անցկացնելու, հանգստանալու եւ իրենց պաշարները համալրելու համար:
«Վրաստանի կառավարությունը լիակատար հսկողություն Է իրականացնում, եւ Պանկիսի կիրճում ահաբեկչական սպառնալիքի ոչ մի վտանգ գոյություն չունի»,-լրագրողներին ասել Է Կվիրիկաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Վրաստանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին ԻՊ-ի կողմից մասնակցում են Վրաստանի շուրջ 50 քաղաքացիներ՝ Պանկիսի կիրճից: