ՌԴ-ի հետ հարաբերություններում Վրաստանը սխալվելու իրավունք չունի. Աբաշիձե
International newsՎրաստանի իշխանությունները պետք Է հետեւեն Ռուսաստանի քաղաքական գործընթացներին, որպեսզի սխալներ թույլ չտան արտաքին քաղաքականության մեջ: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Հունվարի 25-ին Աբաշիձեն ներկա Է եղել հետազոտության շնորհանդեսի, որը նվիրված Էր Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքի վրա Ռուսաստանի ունեցած ազդեցությանը:
«Մենք պետք Է լավ իմանանք, թե ինչ Է տեղի ունենում մեր հարեւանությամբ, հատկապես Ռուսաստանում: Այնտեղ տեղի են ունենում շատ լուրջ գործընթացներ: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բավական դժվար Է ասել:
Իրադրությունն այնքան Էլ կանխատեսելի չԷ, ուստի մենք պետք Է շատ ուշադիր լինենք: Մենք իրավունք չունեն սխաներ թույլ տալ, ուստի մեր յուրաքանչյուր քայլը պետք Է լինի խելամիտ, ճիշտ հաշվարկված»,-լրագրողներին ասել Է Աբաշիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: