Հռոմի պապը Վատիկանում հանդիպում Է ունեցել Իրանի նախագահի հետ
International newsՎատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջեւ հանդիպումը, որը պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում Է Ապենիններում, շարունակվել Է շուրջ 40 րոպե:
Արձանագրությանը համապատասխան՝ հանդիպումը տեղի Է ունեցել Առաքելական պալատի անձնական պապական գրադարանում: Վատիկան այցի ընթացքում Ռոուհանիին ուղեկցել Է 12 մարդուց բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը, այդ թվում՝ թարգմանչուհի:
Առայժմ Սբ. Աթոռը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել բանակցությունների վերաբերյալ, սակայն ՌԻԱ Նովոստիին հայտնի Է դարձել, որ հանդիպումն անցել Է ջերմ մթնոլորտում: Հրաժեշտ տալով Ռոուհանիին՝ Ֆրանցիսկոսն ասել Է. «Շատ շնորհակալ եմ ձեզ այս այցի համար եւ խաղաղություն եմ ակնկալում»:
Հանդիպման ընթացքում նվերներ են փոխանակվել: Ռոուհանին քահանայապետին նվիրել Է ձեռագործ գորգ եւ գիրք: Ի պատասխան, Իրանի նախագահն ստացել Է ավանդական պապական նվերը՝ Սբ.Մարտինի պատկերով մեդալը, որն իր թեկնոցով ծածկում Է չքավորին, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված մի գիրք:
Հռոմի պապի հետ հանդիպումից հետո Իրանի պատվիրակությունը հանդիպում Է անցկացրել Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: