Թրամպն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ստեղծել լավ հարաբերություններ
International newsՌուսաստանի հետ լավ հարաբերությունների ստեղծումը բխում է ԱՄՆ-ի շահերից:
«Ֆոքս բիզնես նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ամերիկացի միլիարդեր, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամպը:
«Հիանալի կլիներ, որ մենք լավ հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի հետ: Փայլուն կլիներ, եթե մենք լավ հարաբերություններ ունենայինք Չինաստանի հետ»,- ասել է Թրամպը:
ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Թրամպը միջազգային քաղաքականության մեջ իր գլխավոր խնդիրն է համարելու «մարդկանց համախմբումը»: