Հայ ջրացատկորդները մասնակցում են Գերմանիայի Գրան պրիին
SportՋրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիա, որտեղ կմասնակցեն Գրան պրիի: Այս մասին Արմենպրեսին հայտնեցին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
«Տղաները ելույթ կունենան աշտարակացատկում: Հնարավոր է մասնակցեն նաև սինքրոն ցատկերում, սակայն դա տեղում կորոշվի: Մրցավայրում կփորձենք, եթե լավ ստացվի, կմասնակցենք: Հայաստանում մենք հնարավորություններ չունենք փորձելու կամ մարզվելու: Այս Գրան պրին թույլ կտա մեզ հասկանալ, թե տղաներն ինչ մարզավիճակում են Աշխարհի գավաթից առաջ, որը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը:
Հայ ջրացատկորդները ելույթ կունենան հունվարի 31-ին: