Էմոմալի Ռահմոնն իր ավագ դստերը նշանակել է Տաջիկստանի նախագահի վարչակազմի ղեկավար
International newsՏաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր ավագ դստերը՝ Օզոդա Ռահմոնին, նշանակել Է իր վարչակազմի ղեկավար: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հղում անելով «Խովար» ազգային գործակալությանը, դրա մասին հրամանագիրը պետության ղեկավարն ստորագրել է հունվարի 27-ին:
36-ամյա Օզոդա Ռահմոնը մինչ օրս կատարում Էր Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պարտականությունները:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, նախագահի կրտսեր որդին՝ 27-ամյա Ռուստամ Էմոմալին, գեներալ Է եւ գլխավորում Է հակակոռուպցիոն գործակալությունը: Ընդամենն Էմոմալի Ռահմոնն ունի ինը երեխա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: