Թրամփը Fox News-ի լրագրողուհու պատճառով հրաժարվել Է հեռուստաբանավեճերից
International newsԱմերիկացի գործարար Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում Է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, հրաժարվել Է մրցակիցների հետ եզրափակիչ հեռուստաբանավեճերին մասնակցելուց՝ հայտարարելով, թե ինքը դժգոհ Է բանավեճի մոդերատորի նշանակումից, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:< /p>
Օգոստոսին կայացած նախորդ բանավեճերի ժամանակ Թրամփը սկանդալ Էր հրահրել՝ ենթադրելով, թե Fox News հեռուստաալիքի լրագրողուհի Մեգին Քելլին իրեն սուր հարցեր Է տվել, որովհետեւ նա դաշտանի մեջ Է եղել:
Մրցակիցների հետ հերթական հանդիպումից առաջ, որը տեղի կունենա հունվարի 28-ին Այովայում, միլիարդատերը Քելլիին համարել Է մակերեսային եւ հայտարարել, թե նա չպետք Է մասնակցի բանավեճերին:
Երբ Fox News-ը հրաժարվել Է փոխել լրագրողուհուն, Թրամփը հայտարարել Է, որ չի մասնակցի փրայմերիզից առաջ կայանալիք վերջին բանավեճերին:
Հեռուստաալիքի ներկայացուցիչները նշել են, որ Թրամփը չի կարող ընտրել լրագրողներին, եւ ենթադրել են, թե նա պարզապես վախենում Է Քելլիի հարցերից: