Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է
SportԲունդեսլիգայի պաշտոնական կայքը այցելուների քվեարկությամբ որոշել է 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: Արմենպրեսի տեղեկացմամբ` հավաքականում ընդգրկվել է նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
27-ամյա Մխիթարյանն ընդգրկվել էր նաեւ Whoscored.comեւ Kicker պարբերականների կազմած խորհրդանշական հավաքականներում:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: