Brent-ը գերազանցել է բարելի դիմաց 33 դոլար սահմանը
International newsBrent ապրանքանիշի նավթի գները հատել են 33 դոլար բարելի դիմաց շեմը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսների արժեքորոշումները լոնդոնյան ICE Futures բորսայում Երևանի ժամանակով 20:45 աճել են 1,31 դոլարով (4,12%)` մինչև 33,11 դոլար մեկ բարելի համար: