Չինական արդյունաբերությունը տրիլիոն դոլարի կորուստ է ունեցել
International newsՉինաստանի առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների համալիր եկամուտը 2015-ին նվազել է 6.4 տրիլիոն յուանով կամ 973 մլրդ դոլարով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով Չինաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալները:
Եկամտի նվազման հիմնական պատճառն արդյունաբերական արտադրանքի ցածր պահանջարկն է, ինչը ստիպել է ընկերություններին կրճատել արտադրությունը և նվազեցնել գները:
Վիճակագրական գերատեսչության զեկույցում նշվում է, որ չինական արդյունաբերության ճյուղերից 29-ը՝ տարին ավարտել են եկամտի աճով, իսկ 12-ը` անկմամբ: Նկատելի կրճատում են ունեցել ածխաարդյունաբերող, նավթագազային և մետաղագործական հատվածները: Առավել աճ է գրանցել գյուղատնտեսությունը, էլեկտրոնիկան, տեքստիլ ոլորտները և նավթամթերքի արտադրողները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Bloomberg-ի հրապարակած տվյալների համաձայն` 2015-ին Չինաստանի կապիտալից 1 տրիլիոն դոլարի արտահոսք է տեղի ունեցել: