ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են խոշոր միջազգային թմրախմբավորման գրեթե 20 անդամների
International newsԱմերիկյան իշխանությունները լայնածավալ գործողության արդյունքում ձերբակալել են ԱՄՆ –ում, թե այլ երկրների տարածքում գործող խոշոր թմրախմբավորման 19 անդամների, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AP-ն:
Գործակալության տվյալներով, կալանքները կատարվել են Քալիֆորնիա, Լուիզիանա ու Վիրջինիա նահանգներում: Հանցախմբի ենթադրյալ ղեկավար, 33-ամյա ամերիկացի Օուեն Հենսոնը դեռ անցած տարվա սեպտեմբերին էր կալանավորվել: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են հանցավոր կառույցի ստեղծման մեջ, որը զբաղվում էր զանազան թմրանյութերի՝ այդ թվում հերոինի վաճառքով, իսկ ստացված եկամուտները «լվանում էր» դրածո ընկերությունների միջոցով:
Ինչպես հավաստիացնում են դատախազությունում, խմբավորման անդամները նաեւ կազմակերպում էին անլեգալ մարզական տոտալիզատոր, որտեղ դրույքները միլիոնավոր դոլարներ էին կազմում: Իշխանությունների տվյալներով, կազմակերպությունը գործում էր ԱՄՆ տարածքում, նաեւ Ավտրալիայում ու Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում: Ուիլսոնին ու որոշ ձերբակալված հանցագործների արդեն պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել, իսկ հանցախմբի մյուս անդամներն իրենց հերթին են սպասում: