Independent. Ներգաղթյալների 60 տոկոսը Եվրոպա է եկել տնտեսական պատճառներով
International newsԵվրահանձնաժողովի տվյալներով, 10 ներգաղթյալից 6-ը Եվրոպա է գալիս տնտեսական պատճառներով եւ փախստական չի հանդիսանում, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանը պնդում է, որ շատ ներգաղթյալներ գալիս են խաղաղ հյուսիսաֆրիկյան այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մարոկկոն եւ Թունիսը: Նրա կարծիքով, դա խանգարում է հակամարտության գոտիներից ներգաղթյալներին ըստ արժանվույն աջակցություն ցուցաբերելուն: Իրավիճակը շտկելու համար տնտեսական ներգաղթյալները պիտի «հնարավորինս արագ վերադարձվեն»:
Այդ հայտարարությունը հնչել է Եվրոպայում ներգաղթյալների հանդեպ վերաբերմունքի վատացման ֆոնին: