Արոնյանն՝ ընդդեմ Վալեխոյի
SportԻսպանիայի Բիլբաո քաղաքում շարունակվում է Մեծ սաղավարտի 2014թ. խաղարկության եզրափակիչ փուլը:
5-րդ տուրում Լևոն Արոնյանը կպայքարի Վալեխոյի դեմ: Նշենք, որ 4 տուրից հետո հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
Միանձնյա առաջատարը 10 միավորով Անանդն է: