Սաուդյան Արաբիան առաջարկում է նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները
International newsՍաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ի հետ նախորդ հանդիպամանն առաջարկել է նվազեցնել նավթի արդյունահանումը հինգ տոկոսով, լրագրողներին հաղորդել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Այն մասին կպահպանվի՞ արդյոք այս առաջարկությունը ՕՊԵԿ-ի առաջիկայում կայանալիք հանդիպմանը, Նովակը չի ասել, «Սա հենց քննարկաման առարկա է»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ նախարարը ասել է, որ հնարավոր է համարում նավթի արդյունահանման ծավալների կրճատման քննարկումը ՕՊԵԿ-ի անդամների հետ:
Հնարավոր է, որ արդյունահանող երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումը կայանա փետրվարին, հստակ ժամկետները դեռևս սահմանված չեն: